Նավատորմի հզորությամբ Թուրքիան 18-րդն է աշխարհում
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը hրապարակել է 2024-ին աշխարհում հզոր նավատորմեր ունեցող երկրների ցուցակը:
Այս մասին հայտնում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:
Ընկերության կատարած ուսումնասիրության մեջ հաշվի են առնվել երկրների ունեցած ավիակիրները, ուղղաթիռատար նավերը, սուզանավերը, կորվետները (hետախուզական ռազմանավ), ֆրեգատները (եռակայմ ռազմանավ) և ամֆիբիական գրոհային նավերը։
Ցուցակում տեղ է գտել նաև Թուրքիան, որը զբաղեցրել է 18-րդ տեղը 100 երկրների շարքում:
Առաջատար հնգյակը ձևավորել են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ն և Շվեդիան:
Добавить комментарий