Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են ռուս-իրանական նոր համաձայնագրի նախապատրաստման հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են միջպետական ​​նոր համաձայնագրի նախապատրաստման ընթացքից և երկկողմ համագործակցության մի շարք հարցերից։ «Նախարարները քննարկել են նոր միջպետական ​​համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական ապահովման և այլ ոլորտներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Աբդոլլահիանն ու Լավրովն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցերի։ Վերջիններս մտահոգություն են հայտնել մասնավորապես Եմենում տիրող իրավիճակի կապակցությամբ և դատապարտել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից այդ երկրի նկատմամբ իրականացվող հարձակումները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել նաև Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ու Սերգեյ Շոյգուն։

#Դետքի_հետագծով

Ռուսաստանը և Իրանը նախատեսում են երկկողմ միջպետական հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել և այդ նպատակով առաջիկայում համաձայնագիր կստորագրեն։ Այս երկրներին մերձեցրել է հատկապես արևմտյան պատժամիջոցների դեմ մղվող պայքարը, որոնք վերջին տարիներին աննախադեպ թափ են ստացել։

 

Добавить комментарий