
Ադրբեջանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը
Հունվարի 15-ից մեկնարկում է արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավը կդադարեցվի փետրվարի 6-ին՝ ժամը 8:00-ին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նշենք, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Հունվարի 9-ին ավարտվել է նախագահի թեկնածության գրանցումը։ Ընտրություններին կպայքարի 7 թեկնածու։
Նախագահի թեկնածուներն են.
1. «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ Իլհամ Ալիև
2. Զահիդ Օրուջ, որն ինքնաառաջադրվել է
3. «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ռազի Նուրուլլաև
4. «Մեծ արարում» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆա
5. «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաև
6. «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիև
7. Ֆուադ Ալիև, որն ինքնաառաջադրվել է:
Добавить комментарий