Այսօր Թուրքիայում տեղի կունենա կառավարության նիստ
Հունվարի 16-ին Թուրքիայում տեղի է ունենալու կառավարության նիստ։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը։
Նիստի օրակարգի հիմնական հարցերի թվում են լինելու Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող մի շարք կառույցների դեմ ձեռնարկվող քայլերը։ «Քննարկվելու են «ահաբեկչական» PKK-ի դեմ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում ընթացող գործողությունները»,- հայտնում է լրատվամիջոցը։
Կառավարության նիստում անդրադառնալու են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, Գազայում հրադադարի հասնելու Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնություններին և Կարմիր ծովում լարվածությանը:
Добавить комментарий