Bik

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ  

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը»՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման և այլ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Ադրբեջան այցի շրջանակում։ 

Բացի դրանից՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ Ադրբեջանի նախագահության և ընդունման շրջանակում մտքեր են փոխանակվել ԱՄԷ «COP28» նախագահության հետ համագործակցության հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև միջազգային այլ հարթակներում համագործակցության ուղղությունները։

 

 

Добавить комментарий