Առանց պաղեստինցիների համար հավասար անվտանգություն և ինքնիշխանություն ապահովելու, տարածաշրջանում չի կարող լինել կայուն խաղաղություն. Ֆիդան
Գազայում ավելի քան 24 հազար պաղեստինցի է կոտորվել, և դա տեղի է ունեցել միջազգային հանրության աչքի առաջ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գերտեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը՝ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսում։ Այս մասին հայտնել է թուրքական «TRT haber»-ը։
«Մենք չպետք է անտեսենք այն փաստը, որ Կարմիր ծովում, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններն ազդարարում են, որ Գազայի հատվածում պատերազմի պարույրն աստիճանաբար կվերածվի էլ ավելի մեծ հորձանուտի», - ասել է Ֆիդանը:
Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս հայտարարել է, որ «առանց պաղեստինցիների համար հավասար անվտանգություն և ինքնիշխանություն ապահովելու, տարածաշրջանում չի կարող լինել կայուն խաղաղություն»։
Добавить комментарий