Опубликовано D.Guyumjyan -
deta

ԻՀՊԿ-ն հարվածել է Իրաքյան Քուրդիստանին ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով. Նասեր Քանաանի

Իրաքյան Քուրդստանի տարածքին հարվածներ են հասցվել՝ պաշտպանելու Իրանի ինքնիշխանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին՝ Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության խախտողներին պատժելու նպատակով»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նասեր Քանաանին շեշտել է, որ իրանական կողմը կշարունակի քայլեր ձեռնարկել երկրի անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի կարող հանդուրժել, որ իր սահմանների երկայնքով ահաբեկչական խմբավորումներն ակտիվություն ցուցաբերեն։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունվարի 16-ին տեղեկացրել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլին, ԱՄՆ հյուպատոսության և միջազգային օդանավակայանի տարածքին հասցված հարվածների և հակաիրանական ահաբեկչական խմբավորման կայանների ոչնչացման մասին։ Դրանից մի քանի օր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արաբական տարբեր երկրներում շիական դիմադրության ճակատին կոչ էր արել հարվածներ հասցնել թշնամուն, որտեղ էլ որ նա գտնվի։

#Դետքի_հետագծով

Էրբիլի դեմ ուղղված գրոհները կատարվել են ի պատասխան հունվարի 3-ին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության, երբ 89 մարդ զոհվել էր ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի սգո արարողության երթի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից։ Թեհրանը խոստացել էր, որ ահաբեկչությունների պատասխանը կոշտ է լինելու, ինչին այժմ ականատես ենք լինում։

Добавить комментарий