Իրաքը հետ է կանչել Իրանում իր դեսպանին
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Թեհրանում երկրի դեսպանին՝ երկրում մի քանի օբյեկտների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։
«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում Իրաքի Հանրապետության դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի և վիրավորների»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի դրանից՝ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբու ալ Ֆադլ Ազիզիին։ Իրաքի ԱԳՆ-ում նրան բողոքի նոտա է հանձնվել քրդական ինքնավար տարածաշրջանի տարածքի վրա կատարված հարձակման առնչությամբ։
Նշվում է, որ փաստաթուղթը դատապարտում է Էրբիլի մի քանի շրջանների վրա կատարված հարձակումը, որը հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում և վնաս հասցրել պետական ու մասնավոր սեփականությանը: Իրաքի ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ հարձակումն Իրաքի ինքնիշխանության աղաղակող խախտում է և կտրականապես հակասում է բարիդրացիության սկզբունքներին:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության շտաբին՝ դա հիմնավորելով տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում։
Добавить комментарий