Опубликовано D.Guyumjyan -
դետք

ԻՀՊԿ-ն մանրամասներ է հայտնել Սիրիայի և Իրաքի վրա հրթիռային հարձակումների վերաբերյալ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն մանրամասներ է հայտնել Սիրիայում և Իրաքում իրականացված բազմակողմ հրթիռային գործողության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցը նշում է, որ այս տեղեկությունը հայտնի է դարձել Հաջիզադեի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի հեռախոսազրույցի հրապարակված ձայնագրության արդյունքում։ Նշվում է, որ հարվածները հասցվել են իրաքյան Էրբիլում գտնվող իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության բազային և Սիրիայում ԴԱԻՇ-ի հենակետերին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտնել է, որ Խուզեստան նահանգի հարավային շրջաններից «Kheibarshekan» տեսակի չորս հրթիռ է արձակվել սիրիական Իդլիբում թաքֆիրական ահաբեկիչների թիրախների ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ ևս չորս հրթիռ, որոնք արձակվել են Քերմանշահից, և յոթ հրթիռ՝ արձակված Արևմտյան Ադրբեջան նահանգից, հարվածել են Իրաքի Քրդստանի տարածքում գտնվող իսրայելական բազային։

Նշվում է նաև, որ «Kheibarshekan» հրթիռն ունակ է բարձր ճշգրտությամբ խոցելու թիրախները 1450 կիլոմետր շառավղով։ «Հրթիռային հարվածն Էրբիլում «Մոսադ» լրտեսական բազայի վրա իրականացվել է ի պատասխան Իսրայելի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դիմադրության ճակատի մի շարք հրամանատարների սպանության»,- ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ: 

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը վերջին օրերին հրթիռային հարձակումներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հետ սահմաններին տեղակայված ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ։ Այս հարձակումները մեծ արձագանք են ստացել արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, քանի որ ամերիկյան կողմն աջակցում է այդ խմբավորումներին Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Добавить комментарий