«Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է». ԱԳՆ խոսնակ
«Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի (Բերձորի - խմբ.) միջանցքի շրջափակմամբ,- հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը:- Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա»։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է՝ Փարիզը ցանկանում և աջակցում է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը։ Նրա խոսքով՝ հենց նախագահ Մակրոնի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին Պրագհայում կայացած գագաթնաժողովի շրջանակում, որի ժամանակ որոշվեց Հայաստանի սահման ուղարկել Եվրամիության առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու և սահմանների նկատմամբ անձեռնմխելիությունն ապահովելու համար։
«Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Добавить комментарий