Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է զալում» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պակիստանի տարածքին հարվածը կատարվել է այդ երկրի իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ համատեղ գործողության շրջանակում։
Պակիստանում իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից «Ջեյշ ալ Ադլի» («Արդարության բանակ») շարժման շտաբները։
Աղբյուրը՝ «Sputnik»
Добавить комментарий