Опубликовано H.Minasyan -
Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հայտարարությունները

Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հայտարարությունները

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոյին վերջինիս հայտարարությունների համար։

Եվրոպացի դիվանագետը երեկ երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ «ցնցված է Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից»՝ հավելելով, որ «յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք»։

Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն «անհիմն և անպատասխանատու» է որակել Եվրամիության դեսպանի հայտարարությունն ու նրան խորհուրդ տվել կենտրոնանալ «ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա»։

Добавить комментарий