Թուրքիան կաջակցի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը. Թուրքիայի պաշտպանության փոխնախարար
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևն ընդունել է աշխատանքային այցով Բաքու ժամանած Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը։
Մուստաֆաևը վստահություն է հայտնել, որ աշխատանքային այցը կարևոր ներդրում կունենա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։
Թուրք փոխնախարարը նշել է, որ որպես եղբայրական երկիր՝ Թուրքիան չի խնայի անհրաժեշտ աջակցությունն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության հետագա զարգացման համար։
Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Добавить комментарий