Опубликовано detq-editor -
Դետք

ՆԱՏՕ-ի շտաբների պետերը հավաքվել են Բրյուսելում

ՆԱՏՕ-ի շտաբների պետերը հավաքվել են Բրյուսելի կենտրոնակայանում, այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը։ Հանդիպմանը Թուրքիայի ներկայացուցիչն է Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը։

Առաջին օրվա ժողովներում Շտաբների պետերի միացյալ կոմիտեն քննարկել Է ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների և պաշտպանության զարգացման ծրագրերը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմում վերջին իրավիճակը և ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային։

Հանդիպմանը երկկողմ բանակցություններ են ընթացել Թուրքիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի գլխավոր շտաբների պետերի միջև։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժողովի այսօրվա նստաշրջանում հանդիպում կունենա շտաբների պետերի հետ։

 

Добавить комментарий