Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Բաքվի դեմ պատժամիջոցների մասին Ֆրանսիայի Սենատի բանաձևի

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Բաքվի դեմ պատժամիջոցների մասին Ֆրանսիայի Սենատի բանաձևի

Ադրբեջանի Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի բանաձևի վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ հայտարարության մեջ ասվում է. «Վերջին տարիներին Ֆրանսիայի քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սենատը և Ազգային ժողովը, ուղղակիորեն Ելիսեյան պալատից ստացված հանձնարարականների հիման վրա, ակտիվացրել են իրենց բացահայտ ռասիստական, ադրբեջանաֆոբ և իսլամաֆոբ գործունեությունը և շարունակում են անարդար քայլեր ձեռնարկել տարածքային ամբողջականության դեմ։ Ֆրանսիայի կառավարության վարած հակաադրբեջանական քաղաքականության, այդ թվում՝ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում մեր երկրի դեմ ընդունված բանաձևերի պատճառով երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա և կարող են գրեթե կասեցված համարվել»։

Միլլի մեջլիսի հանձնաժողովի հայտարարությունը ֆրանսիացի խորհրդարանականներին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել՝ կանխելու «ռասիստական, հակասեմական, թուրքաֆոբ և իսլամաֆոբ դրսևորումները, որոնք շարունակում են աճել այս երկրում»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձև:

Добавить комментарий