7

Առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է. «ՀՀ կառավարությունից արդեն քանիցս հայտարարել են, որ մշակում են Արցախից տեղահանված (բռնի տեղահանված - խմբ․) անձանց բնակարանային կարիքների բավարարման ծրագիրը:

Լավ է, որ նման ծրագիր է մշակվում, սակայն կրկին հիշեցնում ու պնդում եմ, որ այդ ծրագրի նախագիծը պետք է լայն հանրային ու փորձագիտական քննարկման ենթարկվի նախքան ընդունվելը: Հատկապես նման մասշտաբի ու կենսական ծրագրի պարագայում ներառականությունը պարտադիր պայման է՝ ապահովելու համար ծրագրի արդյունավետությունը:

Ցավոք, առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում՝ հանգեցնելով բազմաթիվ բացթողումների ու սխալների»:

Добавить комментарий