Ալիևը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» օրակարգը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 18-ին ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։ Անդրադարձ է կատարվել երկու երկրի տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությանը:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության» օրակարգին։
Добавить комментарий