
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն
Համաձայն Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ գործողությունների ծրագրի՝ երկու երկրի ռազմածովային ուժերի և հատուկջոկատայինների մասնակցությամբ կանցկացվեն «Միավորում-2024» մարտավարական զորավարժությունները:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանում գտնվող Ղազախստանի ԶՈՒ-ն Ադրբեջանի ռազմածովային ուժերի և հատուկջոկատայինների հետ միասին կիրականացնի «պայմանական ահաբեկչական խմբավորումների կողմից գրավված կղզու ազատագրման, ծովային անվտանգության գործողությունների և ենթակառուցվածքների պաշտպանության» և այլ առաջադրանքներ:
Նշվել է, որ հուլիսին Ղազախստանում կայանալիք մարտավարական զորավարժություններում հիմնական շեշտը դրվելու է ուժերի փոխգործակցության ընթացքում մարտական համակարգման, կառավարման կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա։
Добавить комментарий