Опубликовано A.Gevorgyan -
jsusjs

2023 թվականին ադրբեջանական բանակում անցկացվել է 423 զորավարժություն

«2023 թվականի ընթացքում ադրբեջանական բանակում անցկացվել է 423 զորավարժություն, որից 143-ը` հատուկ մարտավարական, 261-ը` մարտավարական, 8-ը` մարտավարական թռիչք, 7-ը` նավամարտ, 4-ը` հրամանատարաշտաբային»,- նման հայտարարություն է արվել Ադրբեջանի բանակի ուսումնամարզական կենտրոնում ՊՆ պաշտոնյաների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպմանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Քննարկվել են առաջիկա մեկ տարում իրականացվելիք աշխատանքները։ Նշվել է, որ զինծառայողները Ադրբեջանում և այլ երկրներում մասնակցել են 21 միջազգային զորավարժությունների։

Добавить комментарий