Իրանն ու Ռուսաստանն իրանական առաջադեմ անօդաչու սարքերի արտադրության գործարան կբացեն
Իրանն ու Ռուսաստանն իրանական առաջադեմ անօդաչու սարքերի արտադրության գործարան կբացեն
Ռուսաստանի և Իրանի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի Ելաբուգա քաղաքում իրանական «Shahed-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու հնարավորությունը, «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ հունվարի 5-ին իրանական պատվիրակությունն այցելել է հանրապետություն, որտեղ ուսումնասիրել է շինարարության համար առաջարկվող դատարկ տարածքը։
Ներկայում Մոսկվան և Թեհրանը, ըստ WSJ-ի զրուցակիցների, մշակում են «Shahed-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքի կատարելագործված մոդելը, որը կկարողանա ավելի արագ թռչել։ Կողմերը նախատեսում են Թաթարստանի գործարանում տարեկան արտադրել առնվազն 6000 անօդաչու թռչող սարք:
Добавить комментарий