Опубликовано A.Muradyan -
Դետք

Թուրքիան ռազմածովային տորպեդային և հրթիռային համակարգերի զանգվածային արտադրություն կսկսի

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը որոշում է ընդունել երեք՝ «Akya», «Atmaca» և «Sapan» ռազմածովային տորպեդային ու հրթիռային համակարգերի զանգվածային արտադրության մասին: Այս մասին գրել է «Hyürriyet»-ը։

Նոր համակարգերի մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 20-ին՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, պաշտպանական արդյունաբերության նախագահ Հալուք Գերգյունի, Թուրքիայի զինված ուժերի և ռազմական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված արարողությանը։

Добавить комментарий