Իրանը Պարսից ծոցի նավագնացային նոր քարտեզներ կկազմի
Իրանի Իսլանական Հանրապետության նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Մաջիդ Ալի Նազին հայտարարել է, որ Իրանը Պարսից ծոցի ծովային նոր քարտեզներ կներկայացնի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ծովային միջավայրի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպության, Ծովային շրջանի հիդրոգրաֆիական հանձնաժողովի և միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպության համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Իրանին հանձնարարվել է ներկայացնել Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի մի մասի ծովային քարտեզները։ Նրա խոսքով՝ նոր չափորոշիչները կփոխարինեն հներին մինչև 2026 թվականը։
Մաջիդ Ալի Նազին հայտնել է, որ նավիգացիոն քարտեզները նավաստիներին կտրամադրեն անհրաժեշտ բոլոր տվյալները։ Նա ասել է, որ այդ տվյալները կներառեն օդերևութաբանական, ալիքների, հոսանքների և ծովի հատակի տեսակների մասին տեղեկություններ։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանը կենսական նշանակություն ունի Իրանի անվտանգության տեսանկյունից։
#Դետքի_հետագծով
Ծովային շրջանի հիդրոգրաֆիական հանձնաժողովն աշխարհում 15 տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է անդամ պետությունների միջև համակարգման ապահովման համար՝ մինչ այդ սահմանված նպատակների և ծրագրերի իրականացման նպատակով։ Այդ նպատակներն ու ծրագրերը կապված են հիդրոգրաֆիական տվյալների հավաքման, ինչպես նաև նավիգացիոն քարտեզների պատրաստման հետ, որն առաջարկվել էր Իրանի կողմից դեռևս 2000 թվականին։
Добавить комментарий