Ադրբեջանը Հայաստանի հետ պետք է վերադառնա կայուն խաղաղության. Բորել
Ադրբեջանը պետք է վերադառնա կայուն խաղաղության և կարգավորման երկխոսության Հայաստանի հետ։ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները տարածքային հավակնությունների մասին խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Добавить комментарий