Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանը Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի դեմ չի պատերազմի. Սատանովսկի

Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Իրանը գտնվում է Մերձավոր Արևելքում և ինքն իրենով հսկայական խնդիրներ է ստեղծում այնտեղ, Թեհրանը դեռ շատ բանի ուժ ունի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Սատանովսկին ասել է «NEWS.am»-ին տված հարցազրույցում։

«Բայց Իրանը կպայքարի՞ Հայաստանի համար։ Ոչ, չի անի։ Նա կպատերազմի՞ Թուրքիայի դեմ։ Ոչ, չի անի: Ադրբեջանի դեմ էլ պատերազմ չի լինի։ Սպառնալիքներ, հավանաբար, կհնչեցնի»,- կարծում է նա։

Սատանովսկին ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը, հայ-թուրքական առճակատումը, հայ-ադրբեջանական առճակատումը, Իրանի և Ադրբեջանի բարդ հարաբերությունները և Ադրբեջանի ու  Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները երկար պատմություն ունեն։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հույսը դնում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա։ Ուրեմն տեսնենք, թե այս ամենը ինչով կօգնի Հայաստանին, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, որը թույլ չի տա որևէ պարագայում խախտել։ Բնականաբար սա որոշ չափով անհանգստացնում է նաև Ռուսաստանին, քանի որ այս տարածաշրջանն ավանդաբար համարվել է ռուսական ազդեցության գոտի։

Добавить комментарий