Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արազ» գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել:

Գործարանը գտնվում է Ադրբեջանի Շիրվան քաղաքում:

Պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով երեք մարդ Է տուժել: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետևանքով:

Նշենք, որ «Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում:

Добавить комментарий