Опубликовано G.Avetisyan -
8465

Ովքե՞ր են ադրբեջանցիները, այդպիսի ազգ չկա. ռուս պատմաբան

Ռուս պատմաբան Միխայիլ Սմոլինը ռուսական НТВ հեռուստաալիքում եթերի ժամանակ նշել է, որ մինչև 1917 թվականի հեղափոխությունը չեն եղել ո՛չ ուզբեկներ ու ղազախներ, ո՛չ էլ ադրբեջանցիներ: 

«Ովքե՞ր են ադրբեջանցիները։ Այդպիսի ազգություն չկա, ադրբեջանցիներ, մինչև հեղափոխությունը նման ազգ չի եղել»,- հայտարարել է պատմաբանը՝ հավելելով, որ նույն կերպ չեն եղել նաև այդպիսի պետություններ: 

Ըստ ռուս պատմաբանի՝ ազգերի կազմավորման որոշումները կամավոր էին ընդունվում։ «Ուզբեկները, օրինակ, մինչ հեղափոխությունը երբեք չեն եղել, նման էթնիկական անուն չկար։ Միջինասիական մի քանի ժողովուրդներից վերցրել ու ստեղծել են ուզբեկներին»,- նշել է Սմոլինը։ Նույնը, նրա խոսքով, արվել է ադրբեջանցիների նկատմամբ։ 

«Կոմունիստական ​​կուսակցության հիմնական խնդիրն էր Ռուսական կայսրության հսկայական տարածքը ազգային «բնակարանների» բաժանել։ Սա ստեղծեց հսկայական խնդիրներ, որոնք կործանեցին մեր երկիրը», - ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում 

 

Добавить комментарий