ՀԱՄԱՍ կրոնաքաղաքական շարժումը. ստեղծումը, գաղափարախոսությունը և տեղն ու դերը ժամանակակից պաղեստինյան

ՀԱՄԱՍ կրոնաքաղաքական շարժումը. ստեղծումը, գաղափարախոսությունը ժամանակակից պաղեստինյան ինքնավարությունում

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
ՀԱՄԱՍ կրոնաքաղաքական շարժումը. ստեղծումը, գաղափարախոսությունը ժամանակակից պաղեստինյան

ՀԱՄԱՍ - արաբերեն՝ խանդավառություն, ոգեշնչում, ակրոնիմը՝ Հարաքա ալ-մուկավամա ալ-իսլամիյյա (բառացի՝ Իսլամական դիմադրության շարժում), պաղեստինյան սուննիական կրոնաքաղաքական կազմակերպություն Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայում: Հիմնվել է Գազայում պաղեստինյան «Մուսուլման եղբայրների» առաջնորդ շեյխ Ահմադ Յասինի և կազմակերպության վեց այլ անդամի կողմից 1987 թ. դեկտեմբերին՝ նույն թվականի ինթիֆադայից (արաբերեն՝ պոռթկում, ընդվզում) անմիջապես հետո: Առանձին տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի ստեղծման հարցում գործուն մասնակցություն են ունեցել իսրայելական հատուկ ծառայությունները՝ Յասիր Արաֆաթի ՖԱԹՀ-ին հակակշիռ ստեղծելու համար: Ուշագրավ է, որ դեռևս 1978 թ. իսրայելական իշխանությունները շեյխ Ահմադ Յասինին թույլատրել էին ղեկավարել իսլամական բարեգործական-կրոնական մի կազմակերպություն՝ «Ալ-մուջամաան» («Միահամուռություն»), որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց ՀԱՄԱՍ-ը: ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսության հիմքում ընկած է Իսլամական խարտիան (կամ ՀԱՄԱՍ-ի կանոնադրությունը), որն ընդունվել է 1987-ին։ Համաձայն դրա՝ շարժման մոտալուտ նպատակն իսրայելական օկուպացիայի վերացումն է Արևմտյան ափին, Գազայում և Արևելյան Երուսաղեմում, հանրաքվեի հիման վրա իսլամական պետության հիմնումը, իսկ հեռավոր ապագայի խնդիրը մանդատային Պաղեստինի (այսինքն՝ պատմական Պաղեստինի, որը, բնականաբար, ներառում է Իսրայելը) տարածքի վրա իսլամական պետության հիմնումն է: Ի տարբերություն ՖԱԹՀ-ի, որն աշխարհիկ կազմակերպություն է, ՀԱՄԱՍ-ի ակունքներում, ինչպես նշեցինք, իսլամական արմատներ են: Շարժումն ակտիվորեն պայքարել է Պաղեստինում իսլամական սկզբունքների ներդրման օգտին: Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսական արժեհամակարգում, բացի իսլամիզմից, կան պանարաբիզմի և պաղեստինյան ազգայնականության բաղադրիչներ:

Ահմեդ Յասինը բարեգործական գործունեություն էր ծավալում և խրախուսվում Իսրայելի ռազմական վարչակազմի կողմից։ 1978 թ. հիմնված «Մուջամա ալ-Իսլամիա» կազմակերպությունը նաև ֆինանսական աջակցություն էր ստանում Իսրայելից, որը հնարավորություն էր տվել արաբական երկրներից նվիրատվություններ ստանալու: Կազմակերպությունը հիմնեց դպրոցներ, հիվանդանոցներ, նախակրթարաններ, Գազայում բացվեց Իսլամական համալսարան: Այդ նույն ժամանակահատվածում Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որը դիմում էր ահաբեկչական միջոցների, Իսրայելի կողմից խստորեն ճնշման է ենթարկվում: Հենց այդ շրջանից այս երկու կառույցների միջև հաճախակի էին բախումներ տեղի ունենում: Պաղեստինյան տարածքների օկուպացման արդյունքում շեշտակիորեն աճեց արմատական իսլամիստական տրամադրությունը, ինչը մինչ այդ հասարակության մեջ տարածված չէր, իսկ ՀԱՄԱՍ-ը մեծ հեղինակություն սկսեց վայելել: Այստեղ անգամ կարծիք էր ձևավորվում, թե ՀԱՄԱՍ-ն իսրայելական հետախուզական «Մոսադ» կառույցի կողմից է ստեղծվել։

Ինթիֆադայի շրջանում հիմնել է իր ռազմական թևը՝ Իզ ադ-Դին Կասսամի անունով, որը 1936-1939 թթ. պաղեստինյան ազգային պայքարի առաջնորդն էր:
Ապակենտրոն կառուցվածքի շնորհիվ շարժմանը հաջողվեց գոյատևել 1989 թ. շեյխ Յասինի ձերբակալությունից հետո: Այդ շրջանում շարժման ղեկավարությունը ստանձնեց Աբդ ալ-Ազիզ Ռանտիսին: Այն բանից հետո, երբ ՖԱԹՀ-ը 1990-1991 թթ. Պարսից ծոցի ճգնաժամի ժամանակ հանդես եկավ Իրաքի աջակցությամբ, ՀԱՄԱՍ շարժումը, ի հեճուկս Յ. Արաֆաթի, Ծոցի երկրներից և Սաուդյան Արաբիայից մեծ քանակությամբ դրամաշնորհներ ստացավ: ՀԱՄԱՍ-ը դեմ էր, որ ՖԱԹՀ-ը 1991 թ. հոկտեմբերին մասնակցի Մադրիդի մերձավորարևելյան խաղաղության գործընթացին, այն չընդունեց 1993 թ. Օսլոյի համաձայնագիրը: Արդեն 1994 թ. մայիսին, երբ Գազայի շրջանում հիմնվեց Պաղեստինյան ինքնավարությունը (ՊԻ), որի տարածքում ապրում էին հրեա վերաբնակներ, ՀԱՄԱՍ-ը վերստին արտահայտեց իր մերժողական դիրքորոշումը, համաձայն որի՝ հրեա վերաբնակները և իսրայելական զորքերը պետք է դիտարկվեն որպես օկուպացիոն ուժեր Գազայի շրջանում, որոնց հարկ է դիմադրություն ցույց տալ:  

1994 թ. հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ Իզ ադ-Դին Կասսամի բրիգադի անդամները Թել Ավիվում առևանգեցին իսրայելցի մի զինվորի, Պաղեստինյան ինքնավարության ոստիկանությունն իսրայելական ճնշումների արդյունքում ձերբակալեց ՀԱՄԱՍ-ի շուրջ 350 աջակցի: Այն դարձավ ՊԻ-ի ընդդիմադիր ուժն ու չմասնակցեց 1996 թ. հունվարին Պաղեստինյան ինքնավարության նախագահի և օրենսդիր մարմնի ընտրություններին, քանի որ դրանք բխում էին Օսլոյի համաձայնագրից: Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն 1997-ի սկզբին վերջնականապես թույլատրեց Երուսաղեմի հարավային արվարձանում Ջաբալ Աբու Ղընեյմի հրեական վերաբնակեցումը, Իզ ադ-Դին Կասսամի բրիգադը հրեական շրջանակներում կազմակերպեց անձնասպան ահաբեկչություններ: Իսրայելի ճնշումների արդյունքում ՊԻ-ն բռնություններ իրականացրեց ՀԱՄԱՍ-ի նկատմամբ:

1997 թ. հոկտեմբերին իսրայելական իշխանություններն բանտից անակնկալ ազատեցին շեյխ Ահմադ Յասինին՝ ապահովելու իրենց երկու գործակալի ազատ արձակումն այն բանից հետո, երբ վերջիններս փորձել էին վերացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին՝ Խալիդ Մաշաալին: 1998-ին ՊԻ-ն ձերբակալեց ՀԱՄԱՍ-ի մի շարք առաջնորդների՝ Իսրայելի հետ Ուայ Րիվերի կնքած համաձայնագիրը քննադատելու համար: 1999 թ. հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ը միացավ Յ. Արաֆաթի դեմ «ազգային երկխոսության» մեջ միավորված պաղեստինյան մյուս ընդդիմադիր ուժերին: Հետագա տարիներին ՀԱՄԱՍ-ը, որպես կանոն, քննադատել է ՊԻ-ի կողմից ԱՄՆ-ի հովանու ներքո Իսրայելի հետ իրականացված ցանկացած երկխոսություն և շարունակել է Իսրայելի դեմ օգտագործել ահաբեկչական գործողությունները՝ որպես պայքարի միջոց։ Այն լայնորեն ներդրել է շահիդների (կամ անձնասպան գործողությունների) ինստիտուտը՝ խորքում մնալով ազգային շարժում:

Արիել Շարոնի վարչապետության օրոք՝ 2004 թ. մարտի 22-ին, Գազայում առավոտյան աղոթքից տուն վերադառնալու ճանապարհին իսրայելական օդուժի կողմից սպանվում է անդամալույծ շեյխ Յասինը: ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն իր ձեռքը վերցրած Ռանտիսին սպանվում է շատ չանցած՝ 2004 թ. ապրիլի 17-ին, կրկին իսրայելական ուժերի կողմից:

Որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ «սև» ցուցակում է, քանի որ գործել է Միջին Արևելքում ԱՄՆ հետաքրքրությունների դեմ և, որ ամենավտանգավորն է, ֆինանսավորվել է Իրանի կողմից ու համագործակցել լիբանանյան «Հիզբալլահի» հետ:

Չնայած ՀԱՄԱՍ-ը սուննիական ուղղվածություն ունի, սակայն արդյունավետորեն համագործակել է շիական «Հիզբոլլահի» հետ, ինչը փաստում է, որ Իսրայելին չի հաջողվել շահարկել շիա-սուննի երկփեղկվածությունը։

ՀԱՄԱՍ-ի հաջողությունը շատ դեպքերում կապված էր այն իրողության հետ, որ Արևմտյան ափին և Գազայում ապրող պաղեստինցիները հուսախաբ էին եղել Պաղեստինյան հարցի կարգավորման առաջատարը համարվող ՖԱԹՀ-ի գործունեությունից, որն աստիճանաբար կոռումպացվում էր: ՀԱՄԱՍ-ը մշտապես վիճարկել է Յասիր Արաֆաթի իրավունքը՝ լինելու պաղեստինցի ժողովրդի շահերի միակ արտահայտիչը: ՀԱՄԱՍ-ի առաջնորդների պատկերացմամբ՝ պաղեստինյան խնդրի կարգավորման միակ տարբերակը ռազմական ճանապարհն է, որին պետք է մասնակցեն ոչ միայն պաղեստինցիները, այլև ողջ արաբական աշխարհը: ՀԱՄԱՍ-ը դեմ էր Իսրայելի հետ ցանկացած շփման, մանավանդ որ այն տեղի էր ունենում ԱՄՆ հովանավորությամբ: Ահա այս տրամաբանության պատճառով էլ ՀԱՄԱՍ-ի պայքարը մի ծայրով ուղղված էր Իսրայելի հետ բանակցող ՖԱԹՀ-ի դեմ, ինչը գնահատվում էր որպես դավաճանություն:

Կողմերի միջև բանակցությունների և առանձին դեպքերում դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումն ինչ-որ չափով նպաստում էր ՀԱՄԱՍ-ի իշխանության գալու հնարավորությանը:
2006 թ. հունվարի 25-ին Պաղեստինյան ինքնավարությունում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և Ղազայի շրջանում, վերջին 12 տարիների ընթացքում անցկացված երկրորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱՄԱՍ շարժումն աննախադեպ հաղթանակ տարավ:

Թեև ՀԱՄԱՍ-ի հաղթանակը Պաղեստինում օրենսդիր մարմնի ազատ և արդար ընտրությունների արդյունք էր, սակայն այն լուրջ մտահոգություն առաջացրեց Իսրայելում, ԱՄՆ-ում և արևմտյան մի շարք երկրներում։ Նրանց կողմից  ահաբեկչական կազմակերպություն դիտարկվող ՀԱՄԱՍ-ի իշխանության գալը նշանակում էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կարող է հարցականի տակ դրվել։ Ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իսրայելական իշխանությունները հայտարարեցին, թե չեն պատրաստվում բանակցել ահաբեկիչների հետ, եթե նրանք չհրաժարվեն ահաբեկչությունից, ճանաչեն Իսրայել պետության գոյության իրավունքը, ընդունեն նախկինում կողմերի միջև կնքված պայմանագրերը: Ներկայումս ՊԻ օրենսդիր մարմնի և կառավարության՝ ՀԱՄԱՍ-ը ներկայացնող մի շարք անդամներ իսրայելական բանտերում են։

ՀԱՄԱՍ-ը դեռևս անդրդվելի է Իսրայելը ճանաչելու հարցում: Նշենք, որ իր գործունեության սկզբում նման կեցվածք ուներ նաև ՖԱԹՀ-ը: Սակայն 1989 թ. այն իր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցրեց. ճանաչեց Իսրայել պետությունը և պատրաստ էր բանակցել նրա հետ:

 

#Դետքի_հետագծով

 

Добавить комментарий

From the author