Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև կայացել է սահմանային անվտանգության թեմայով հանդիպում
Հունվարի 24-ին Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև կայացել է սահմանային անվտանգության թեմայով հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վանի Սարայ շրջանում։
Ըստ աղբյուրի՝ սահմանային անվտանգությանն առնչվող քննարկումներին հաջորդել է ընդունված որոշումները պարունակող արձանագրություն։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել էին նոյեմբերի 16-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում։
Добавить комментарий