Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվիրակությունն այցով ԱՄԷ-ում է
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվիրակությունն այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Աբու Դաբի քաղաքում մեկնարկել են «UMEX-2024» անօդաչու համակարգերի ցուցահանդեսն ու համաժողովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով նախարարությանը։
ԱՄԷ նախագահի հովանավորությամբ, Պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող, «ADNEC Group»-ի կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։
Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ի հետ համագործակցությունն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության առաջնահերթ ուղղություններից է, և հանդիպման մասնակիցներին հրավիրել է Բաքվում կայանալիք «ADEX-2024» 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։
Добавить комментарий