Опубликовано A.Gevorgyan -
hyuaj

Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման ժամկետը երկարաձգվել է։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Սաբաիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Պետական ​​անվտանգության ծառայության վարած քրեական գործով։ Որոշման համաձայն` Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։

Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան շինծու մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Ռ․ Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել էին Լաչինի միջանցքից 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

 

Добавить комментарий