Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ապատեղեկատվության դեմ պայքարում․ Ֆահրեթթին Ալթուն
«Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի իրավական պայքարին ապատեղեկատվության դեմ պայքարում»,- այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նա նշել է, որ այդ հարցում աշխատում է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ համակարգմամբ:
Ֆահրեթթին Ալթունը նաև ընդգծել է, թե իբրև Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ այսօր տարբեր հարթակներում տարվում են ապատեղեկատվության և զրպարտության արշավներ:
«Մենք կշարունակենք միասին պայքարել այդ ապատեղեկատվության դեմ և հանուն ճշմարտության»,- ասել է թուրք պաշտոնյան։
#Դետքի_հետագծով
Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին գրեթե բոլոր ոլորտներում՝ տեղեկատվական քարոզչությունից մինչև պաշտպանական։
Добавить комментарий