Опубликовано A.Gevorgyan -
kiuj

Թուրքիայի հզորացումը ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի հզորացումն է․ Աքար

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը խոսել է ԱՄՆ-ից «F-16» կործանիչների ձեռքբերման մասին։

«Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հզորացում»,- ասել է նա։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։ 

«Թուրքիայի հզորացումը և «F-16»-երի ու նավատորմի թարմացումը ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի հզորությունն է։ Երբ նայում ենք մեր շուրջը տեղի ունեցող զարգացումներին, ՆԱՏՕ-ին ավելի քան երբևէ անհրաժեշտ է ուժեղ Թուրքիա։ Այս ծրագիրը ոչ միայն Թուրքիա-ԱՄՆ, այլ նաև ՆԱՏՕ-ի խնդիրն է։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին այս հարցը դրական լուծում կունենա։ Ահա թե ինչ է պահանջում դաշնակցությունը»,- նշել է նա։ 

Աքարն անդրադարձ է կատարել նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցին:

«Մեր ակնկալիքն այն է, որ հուշագրում ստանձնած պարտավորությունները կատարվեն։ Շվեդիան էլ այս հարցում լուրջ նախաձեռնություններով հանդես եկավ: Մենք այս կետին հասանք պարտավորություններում գրանցած առաջընթացի արդյունքում»,- ասել է նա:

Добавить комментарий