Опубликовано detq-editor -
 Լեհաստանի ՊՆ-ն կձևավորի երկու նոր դիվիզիա, որոնցից մեկը՝ արևելքում․ նախարար Բլաշչակ

Լեհաստանի ՊՆ-ն կձևավորի երկու նոր դիվիզիա, որոնցից մեկը՝ արևելքում․ նախարար Բլաշչակ

Լեհական բանակը կհամալրվի երկու նոր դիվիզիաներով՝ ի լրացումն արդեն գոյություն ունեցող չորս դիվիզիաների, դրանցից մեկը կձևավորվի երկրի արևելքում։ «Sieci»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Բանակն առնվազն 300 հազար է, այդ թվում՝ տարածքային պաշտպանության ուժերի 50 հազար զինծառայող։ Հազար «K2» տանկ և 366 «Abrams»: Վեց դիվիզիա, որոնցից չորսն արդեն  կան»,- ասել է Բլաշչակը` չնշելով նոր դիվիզիաների տեղծման ժամկետները։

Բլաշչակը բացատրել է, որ նոր դիվիզիաներից մեկը կստեղծվի արևելյան Պոդլասկում ՝միաժամանակ նա խոստանալով ամերիկյան տանկերից «անանցանելի պատնեշ» ստեղծել Բրեստի ուղղությամբ։

Добавить комментарий