Gyh

Հայաստանի վարչապետի հայտարարությունը խաղաղության գործընթացը խոչընդոտելու նպատակ է հետապնդում. Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի ելույթին:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի ուշադրությունը շեղելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ու միջպետական ​​հարաբերությունների երկկողմ համաձայնագրի նախագծի գործընթացից»,- նշել է նա։

Հաջիզադեն հավելել է, որ անընդունելի է այն, որ հայկական կողմն այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն անում է գործնական նշանակություն չունեցող առաջարկներ։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»։

 

Добавить комментарий