Опубликовано D.Guyumjyan -
դետք

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի չի ձգտում․ Ջոն Քիրբի

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ պատերազմի չի ձգտում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մենք պատերազմ չենք փնտրում Իրանի հետ, մենք զինված հակամարտություն չենք փնտրում Իրանի հետ»,- ասել է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մտածում է Իրանին հարվածելու մասին։

Ավելի վաղ CNN-ն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Սպիտակ տան պատասխանը կարող է ավելի ուժեղ լինել, քան Իրաքում և Սիրիայում նախորդ պատասխան հարձակումները: 

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը «աճող ճնշման» տակ է գտնվում Հորդանանում բազայի վրա հարձակումներից հետո։ Բացի դրանից` որոշ հանրապետականներ կոչ են արել ԱՄՆ-ին ուղղակի պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի դեմ:

#Դետքի_հետագծով

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա կատարված հարձակումից հետո ԱՄՆ-Իրան ուղիղ առճակատման վտանգը մեծացել է։ Սա գիտակցում են ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում, ուստի ձգտում են կանխել նման զարգացումը, քանի որ դրա հետևանքներն աղետալի կլինեն ողջ աշխարհի համար։

 

Добавить комментарий