Ադրբեջանի և Սերբիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև մանրամասն կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:
Добавить комментарий