Опубликовано A.Gevorgyan -
hdyusj

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե-ֆակտո խաղաղություն է. Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե-ֆակտո (փաստացի) խաղաղություն է, իսկ երկու երկրի սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրադրություն է»,- հայտարարել է Իլհամ Ալիևն այսօր՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Ալիևը նշել է, որ այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է «խաղաղության» պայմանագիր ստորագրվի, և վերջ դրվի «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»։

Հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունն ու այլ փաստաթղթեր։ Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ փորձելով անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին իբր Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ ունենալու մեջ, իսկ զուգահեռ արհեստածին «Արևմտյան Ադրբեջան» դրույթի շուրջ կեղծ իրականություն հորինել և ՀՀ սուվերեն տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական: 

Добавить комментарий