
Հանրային հեռուստաընկերություն․ օրհներգի տեսաշարը փոփոխության չի ենթարկվել
Պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել, հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։
«Հարգելի հեռուստադիտողներ,
մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել:
Տեղեկացնում ենք, որ վերջին 8 տարիներին մեր եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը և այն որևէ փոփոխության չի ենթարկվել»:
Добавить комментарий