Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների հետ կանոնավոր հանդիպումներն ընդլայնվում են. թուրք գեներալ
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների հետ կանոնավոր հանդիպումներն ընդլայնվում են, հայտնել է թուրքական ռազմավարական մտածողության ինստիտուտի (SDİ) ղեկավար, պահեստազորի գեներալ-մայոր, դոցենտ Գյուրայ Ալփարը՝ մեկնաբանելով Թուրքիայում Ադրբեջանի զինուժի գեներալների ընդունելությունը։
Ալփարի խոսքով՝ երկու երկրների զինված ուժերի միջև հարաբերությունների բարելավումը փաստ է:
«Ադրբեջանական բանակը, գործելով թուրքական բանակի հետ համատեղ, դարձել է տարածաշրջանի ամենաուժեղ բանակը։ Վերջին շրջանում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է արագ և արդյունավետ բանակի համար անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունները: Երկու երկրների բանակները միմյանցից շատ բան են սովորել և շարունակում են սովորել»,- ասել է թուրք գեներալը։
Վերջինիս կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, ռազմական և ռազմավարական համագործակցության ներդրումը տարածաշրջանում խաղաղության մեջ ակնհայտ է:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել էր Ադրբեջանի զինուժի գեներալներին։
#Դետքի_հետագծով
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միայն խոչընդոտում և ապակայունացնում է տարածաշրջանի անվտանգությունը։
Добавить комментарий