Gyh

Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքարդյունաբերական քարտեզը

«Այս քարտեզների միջոցով հնարավոր կլինի տեղեկանալ, թե Հայաստանը որտեղ օգտակար հանածոներ ունի։ Քարտեզը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող հանքարդյունաբերության տեղակայման վայրերն է ընդգրկելու, այլ Հայաստանի ողջ տարածքը։ Քարտեզի շնորհանդեսը նախատեսվում է չորս ամիս հետո։ Քարտեզը լինելու է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով»,- այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական միության նախագահ Մուգաբիլ Բայրամովը։

Նա նշել է, որ քարտեզի 40%-ը պատրաստ է։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Մենք մտածում ենք այս քարտեզները բաժանել Ադրբեջանում կայանալիք «COP29» միջոցառման մասնակիցներին»,- նշել է նա։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը բացահայտ իր քայլերով ցույց է տալիս, որ շարունակում է իր որդեգրած՝ Հայաստանի զավթման ծրագիրը, իսկ զուգահեռ «խաղաղության» կոչերը նպատակ են հետապնդում հանրությանը շեղելու իրականությունից։

Добавить комментарий