
Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարական ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել
Ադրբեջանական բանակում ուսումնական նոր շրջանի մեկնարկի հետ կապված՝ հրամանատարական ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Վարժանքների ընթացքում ստեղծված իրավիճակին համապատասխան՝ շտաբի կողմից գնահատվել են օպերատիվ պայմանները, կազմվել մարտավարական հաշվետվություններ, պատրաստվել անհրաժեշտ տեղեկություն, և ստորաբաժանումներին տրվել առաջադրանքներ։
Ադրբեջանը շարունակում է զինվել` համաձայն իր որդեգրած քաղաքականության։
Добавить комментарий