
Բաքուն Հայաստանից ակնկալում է ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները
Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»՝ հայտարարելով, թե «միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում»։
Բաքվի հաղորդմամբ` 2020 թվականի նոյեմբերից ականի պայթյունից զոհվել է 343 մարդ:
Երեկ ավելի վաղ Ադրբեջանը հայտնել է, որ Թերթերի շրջանում ականի վրա քաղաքացի է պայթել, նրա ոտքն անդամահատվել է:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հունվարին տեղեկացրել էր, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզների` նոր ի հայտ եկած ութ տեղեկամատյաններ։
Ադրբեջանական կողմը, սակայն, այս հայտարարությանը կոշտ էր արձագանքել` շեշտելով, որ ակնկալում է` Հայաստանը ներկայացնի ականապատ բոլոր տարածքների կոնկրետ քարտեզները։
Добавить комментарий