987465

Արդյո՞ք ականապատ դաշտերի 8 նոր քարտեզները փոխանցվել են ադրբեջանական կողմին. «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Բաքվին ականապատ դաշտերի 8 նոր քարտեզներ փոխանցելու հայտարարությունից 10 օր անց չի հստակեցնում՝ դրանք արդյոք փոխանցվել են ադրբեջանական կողմին: «Ազատության» հարցին ի պատասխան իրավապահ կառույցից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:

Երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց, թե Թերթերի շրջանում ականի պայթյունից քաղաքացի է տուժել: Այս տեղեկությանը հետևեց պաշտոնական Բաքվի հերթական դժգոհությունը «հայկական կողմի տեղադրած ականներից»:

«Միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում», - հայտարարեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:

Պաշտոնական Երևանն այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել:

Արդեն այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Բաքվի գլխավոր դատախազությանը, հաղորդեցին, թե նույն Թերթերի շրջանում՝ ևս մեկ ադրբեջանցի է տուժել ականի պայթյունից։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Բաքվի համար ականապատման թեման Երևանին ճնշելու գործիք է, որը պարբերաբար կիրառվում է խաղաղության գործընթացում հայկական կողմին որպես ոչ կառուցողական ներկայացնելու համար:

«Ադրբեջանը փորձում է այսկերպ իր ապակառուցողականությունը տեղափոխել Հայաստանի վրա և էդ միջոցով անընդհատ ճնշումներ բանեցնել Հայաստանի հանդեպ: Մենք այս քաղաքականությունը տեսնում ենք տարբեր ուղղություններով, Ադրբեջանը փորձում է օգտագործել ամենատարբեր առիթներ՝ լինի մեծ կամ փոքր որևէ առիթ», - նշեց Բադալյանը:

Թերթերի շրջանը Մարտակերտի հարակից հատվածներում է, որի մի մասը մինչև 2020 թվականի պատերազմն էլ գտնվել է Բաքվի վերահսկողության տակ: Քաղաքական մեկնաբանը չի բացառում, որ այդ պայթյունները հենց ադրբեջանական կողմի տեղադրած ականներից լինեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Добавить комментарий