Դետք

Բելառուսում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները քննարկել են դաշնակցային հարաբերությունները

Բելառուսում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններ Մահարամ Ալիևն ու Ջեմ Ըշըքը քննարկել են դաշնակցային հարաբերություններն ու դեսպանությունների միջև սերտ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report»-ը՝ հղում անելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանատան X-ի էջին։

Նշվել է, որ Բելառուսում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ջեմ Ըշըքը այցելել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Մահարամ Ալիևին. «Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաջողությամբ զարգացող եղբայրական և դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև դեսպանությունների միջև սերտ համագործակցությունը»:

Դետքի_հետագծով

Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դիվանագիտական, ակտիվորեն շարունակվում է։

 

 

Добавить комментарий