Опубликовано detq-editor -
Ռուսաստանի Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք են խոցել

Ռուսաստանի Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք են խոցել

Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին տեղեկացնում է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։

Պաշտոնյան հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ի առավոտյան՝  ժամը հինգի սահմաններում։ Նրա խոսքով՝ դրոնը թռչում էր 50 մետր բարձրության վրա, իսկ պայթյունի ձայնը լսել են քաղաքի ծայրամասերի բնակիչները։

Շապշան նշել է, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան, քաղաքացիական և սոցիալական օբյեկտներին վնասներ չեն պատճառվել։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե ինչ տեսակի անօդաչու թռչող սարք է խոցվել։

Նշենք, որ հոկտեմբերին Կալուգայի մարզում անօդաչու սարքերի մասնակցությամբ միանգամից երկու միջադեպ է տեղի ունեցել։ Նախ՝ մեկ անօդաչու թռչող սարք էր պայթել Շայկովկա ավիաբազայի վրա, որտեղ միջուկային զենք կրելու ունակ «Տու-22Մ3» համակարգեր են տեղակայված։ Մեկ շաբաթ անց տարածաշրջանի հարավում անհայտ անօդաչու թռչող սարք է խոցվել ՀՕՊ համակարգերի կողմից։

Դեկտեմբերի վերջից Կալուգայի մարզում պաշտոնապես արգելվել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։

 

 

 

 

Добавить комментарий