Опубликовано D.Guyumjyan -
deta

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Սոբհանին ասել է լրագրողների և փորձագետների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Իրանցի դիվանագետը շեշտել է, որ այս նախագիծը հիմնված է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա։ Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի դիրքորոշումը համարում է տրամաբանական և միջազգային չափանիշներին համապատասխան։

«Մենք ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերից ելնելով և նրանց ինքնիշխանության շրջանակներում»,- ասել է նա։

Մեհդի Սոբհանին հավելել է, որ Իրանը կաջակցի Հայաստանին միջազգային հարթակներում իրենց միանալու հարցում։

«Հայաստանը նպաստեց ԵԱՏՄ-ում Իրանի ներգրավմանը։ Դա թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, քանի որ այն աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը։ Թեհրանը նման կերպ խոչընդոտում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը, որը ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։


 

Добавить комментарий