Опубликовано A.Muradyan -
Դետք

Ուկրաինայում գործարանը տարեկան 120 ԱԹՍ կարտադրի. Հալուք Բայրաքթար

Ուկրաինայում շարունակվում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: Նախատեսվում է տարեկան արտադրել ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է «Բայքար»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը:

«Մեր գործարանը կառուցվում է։ Շինարարությունն ավարտելու համար մեզնից կպահանջվի մոտ 12 ամիս, այնուհետև կանցնենք մեքենաների, ներքին սարքավորումների և կազմակերպչական կառուցվածքի ստեղծմանը»,- ասել է Բայրաքթարը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում գործարանը մեծ է լինելու, և նախատեսվում է, որ այնտեղ աշխատելու է մոտ 500 մարդ։ 

Բայրաքթարը հստակեցրել է, որ տարեկան նախատեսվում է արտադրել մոտ 120 անօդաչու թռչող սարք: Բայց կոնկրետ մոդելը դեռ ընտրված չէ՝ «TB2» կամ «TB3»:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գործարանի կառուցման ծրագրերը շարունակվում են՝ չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին:

Добавить комментарий