Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական հարաբերությունները
Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մուրադ Նուրթլեուն հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Քննարկվել են ռազմավարական հարաբերությունների հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը:
Ադրբեջանը և Ղազախստանը մշտապես ակտիվ փոխհարաբերությունների մեջ են՝ ծրագրելով իրականացնել նոր զորավարժություններ:
Добавить комментарий