Ադրբեջանի «Կոմանդո» ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվել
Ադրբեջանի 2024 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ հատուկ մարտավարական պատրաստության զորավարժություններ են անցկացվել «Կոմանդո» ստորաբաժանումների հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
«Կոմանդո» ստորաբաժանումները հինգ փուլից բաղկացած վարժությունների ընթացքում կատարել են տարբեր առաջադրանքներ։ Նախնական փուլում թիրախի ուղղությամբ առաջխաղացման և հետախուզական տեղեկության հավաքագրման աշխատանքները կատարվել են մարտավարական տեղաշարժման մեթոդներով։
Ադրբեջանը շարունակում է կանոնակարգված առաջ տանել իր զինվելու քաղաքականությունը։
Добавить комментарий