Հաջիևն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF լրատվականին հարցազրույց տալու ժամանակ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ Համաձայն 2020 թվականի եռակողմ հայտարարության՝ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանին անարգել կապ ապահովել իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Սակայն Հայաստանը դեռևս չի կատարել իր պարտավորությունը»,- նշել է նա։
Հաջիևը հավելել է, որ իրենց համար ցանկացած ռազմական միջամտություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Խեղաթյուրելով իրականությունը` նա նշել է, որ Ադրբեջանը գործողություններ է իրականացրել միայն իր տարածքում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն: Ըստ վերջինիս` տարածքային ամբողջականության նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է լինեն։
SOCAR-ի նախագահի խորհրդական Էլչին Աղաքիշիևը ևս անդրադարձել է այսպես կոչված միջանցքին՝ նշելով, որ դա տնտեսական զարգացում կապահովի և բազմաթիվ հնարավորություններ կբացի Հայաստանի համար:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը, որի համաձայն` խաղաղության օրակարգն ընդամենը պատրվակ է իրենց նպատակներն իրագործելու համար։
Добавить комментарий